211652_close_icon
views-count1975 դիտում article-date 18:20 10-10-2014

Նազարբաևը հուսով է, որ Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչև 2015 թվականը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հուսով է, որ Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչև 2015 թվականը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:  Նազարբաևը հայտարարել է, որ ներկա դրությամբ համաձայնագիրը վավերացրել են երեք երկրներ՝ Ղազախստան, Ռուսաստան ու Բելառուս՝ ընդգծելով, որ ԵՏՄ-ի դռները շարունակում են մնալ բաց: Նազրաբևի խոսքերով՝ «ճանապարհային քարտեզը» իրագործվում է: Սրանից առաջ հաղորվել էր, որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին:

Նմանատիպ նյութեր