Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր՝ մայիսի 4-ին, քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է TACC-ը::
Աղբյուրի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Նախագահներրը մատնանշել են նաև ԵՏՄ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ միջազգային հանրության հետաքրքրության աճը: