211652_close_icon
views-count936 դիտում article-date 12:00 09-09-2014

Ռազմահայրենասիրական միջոցառումներ` ՀՀ ՊՆ զորամիավորումներում. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ից 17-ը մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ: Զինվորների հետ հանդիպումները եղել են ջերմ ու անկաշկանդ և ուղեկցվել անձնակազմի բարոյահոգեբանական ոգու բարձրացմանը միտված մշակութային միջոցառումներով: Օգոստոսի 16-ին և 17-ին խմբին է միացել և զորամասերում համերգներով հանդես եկել «Կարին» ազգագրական համույթը: Արցախյան գոյամարտի տարիներին տարածաշրջանում մարտնչած ազատամարտիկները նաև իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին: Օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին էլ նախաձեռնությանն են միացել ՀՀ կոմպոզիտորների միության անդամեր, որոնց մասնակցությամբ Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումներում կայացել են բազմաժանր համերգային ծրագրեր: Զորամասերի հրամանատարներն ու զինվորները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին դրսևորած նախաձեռնության համար, ինչին ի պատասխան Գրիգոր Սարիբեկյանը վստահեցրել է, որ նմանատիպ այցելությունները պարբերական բնույթ են կրելու: Սեպտեմբերի 14-ին՝ կապավորների մասնագիտական տոնի առիթով, Արտաշատում տեղակայված կապի ուսումնական կենտրոնում դարձյալ քաղաքապետարանի աջակցությամբ կկայանա տոնական միջոցառում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր