Զորամիավորումներում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 19-ին զորամիավորումների ենթակա զորամասերում մեկնարկել են 2-րդ կիսամյակի ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքները։
Նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով զորամիավորումների հրամանատարների տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր: