ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։
Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում, մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։