211652_close_icon
views-count1453 դիտում article-date 16:43 05-09-2014

Գնացքի գծերի մոտ վեճն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ

Յուրիկ Թեմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի Սիս և Սիփանիկ գյուղերը բաժանող գնացքի գծերի հարակից տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Մասիս քաղաքի 1-ին թաղամասի 23-ամյա բնակիչ Վաչագան Հրաչյայի Ադամյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ 2 անգամ հարվածել է Վաչագան Ադամյանին և պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր