71294 դիտում
09:38 13-09-2017
Արտակարգ դեպք Երևանի թիվ 118 դպրոցում. 11-րդ դասարանցիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորոքս» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել իրենց մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Էդուարդ Ավագյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արզումանյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Արեգ Դ.-ն է, ով սովորում է թիվ 118 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։
Պարզվել է նաև, որ նրա և Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 17-ամյա Մհեր Ի.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արեգ Դ.-ի կրծքավանդակին։
Ոստիկանները հայտնաբերել են դանակը, որն առգրավվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցի 4-րդ հարկում, և տուժածն ու կասկածյալը համադասարանցիներ են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
16:43 05-09-2014
Գնացքի գծերի մոտ վեճն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
2010 դիտում
10:28 28-05-2015
Գորիսում վեճն ավարտվեց դանակահարությամբ. տեսանյութ
62466 դիտում
22:51 05-03-2017
Արտակարգ դեպք Երևանում․ հարևանական վեճն ավարտվել է կրակոցով․ վնասվել է 53-ամյա տղամարդու աչքը
Այս բաժնից
2191 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)