Իրանը պատասխան պատժամիջոցներով է սպառնացել ԱՄՆ-ին
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցներով պատասխանելու իրավունք է վերապահում իրեն:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Ջահանգիրին խստորեն քննադատել է օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները և ընդգծել, որ դրանք հակասում են 2013 թվականի նոյեմբերին Ժնևում Թեհրանի և միջազգային գերտերությունների միջև կնքված համաձայնագրին:
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնի այդ քայլը Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործընթացի համար խոչընդոտ է ստեղծում, չնայած նրան, որ Թեհրանը շարունակում է բանակցությունները «վեցյակի» հետ: