211652_close_icon

Ռուսաստանը սպառնացել է Մեծ Բրիտանիային պատասխան պատժամիջոցներով՝ կապված «Աերոֆլոտ»-ի թռիչքների արգելման հետ

views-count84792 դիտում article-date 09:28 25-02-2022
«Ռոսավիացիա»-ն բրիտանական իշխանություններին ծանուցում է հղել այն մասին, որ «հարկավոր է պահպանել օդային երթևեկության մասին համաձայնագիրը», հաղորդում է Ria Novosti-ն։

Նշվում է, որ ռուսական իշխանությունները զգուշացրել են, որ եթե Մեծ Բրիտանիան չչեղարկի «Աերոֆլոտ» ավիաընկերության թռիչքների արգելման մասին որոշումը, ապա համապատասխան միջոցառումներ կձեռնարկի նաև Մոսկվան։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՄԹ-ն պատժամիջոցներ է  սահմանել ռուսական «ՎՏԲ» բանկի, «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ, ինչպես նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ։ 

Նմանատիպ նյութեր