ԱՄՆ֊ը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով
ԱՄՆ֊ը պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ֊ը խախտի ժնևյան համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում տեղի ունեցած հանդիպման մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Украинская правда»֊ն։
«Մենք ակնկալում ենք, որ ռուսները ցույց կտան իրենց կարևորությունը՝ պնդելով, որ անջատողականները վայր դնեն զենքերը, լքեն շենքերը և մասնակցեն սահմանադրական գործընթացին»,֊ ասել է նա։
Քերին նաև նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը չպետք է կրկնվեն։