211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

views-count1742 դիտում article-date 11:57 13-04-2014
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳՆ սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ռուսական կողմին սպասվում են նոր պատժամիջոցներ եթե չձեռնարկի ուկրաինական քաղաքական ճգնաժամի սրացման դեմ միջոցներ, հաղորդում է Agence France-Presse-ը: Նշվում է, որ պետքարտուղարը իր անհանգստությունն է հայտնել կապված Ուկրաինայի արևելքում անցկացվող բողոքի ակցիաների հետ կապված, և նրա կարծիքով դրանք կարող են կազմակերպված լինել ներքին ուժերի կողմից: Ավելի վաղ Լավրովը նախազգուշացրել էր Քերիին այն մասին, որ Ուկրաինայի արևելքում բողոքողների ցրելու դեպքում կարող է Ուկրաինայի հետ համագործակցության պերսպեկտիվը խաթարվել:

Նմանատիպ նյութեր