ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկը ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելն էր. «Ժողովուրդ»
«Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին: ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է: Բայց մյուս կողմից՝ այս պետությունը ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ավելին՝ ժամանակին ՀՀ իշխանությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամ, ԼՂՀ-ին դուրս թողնելով բանակցային գործընթացից՝ զրկեցին միջազգային հանրության մոտ որպես սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից: Սա, խոստովանենք, ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: