211652_close_icon
views-count9556 դիտում article-date 10:38 07-07-2017

Հա­յաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել. Կ. Զատուլին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողո­վուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Հա­յաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել: «Ամենավառ սխալը, որն արվել է և վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով, իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժա­մանակին արել է իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, և մինչ այժմ դա չի էլ հաջողվել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է վերջին օրերին շփման գծում լարվածությանն ու հրադադարի ռեժիմի խախտումներին, Զատուլինն ասել է, թե Ադրբեջանը նման քայլերով և լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր