Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահն ու վարչապետը լքել են Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությունը
Ինչպես հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն ու վարչապետ Արսենի Յացենյուկը դուրս են եկել Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությունից:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով նույնպես լքել է այդ կուսակցությունը:
Ավակովը գրել է, որ քաղաքական հայացքների չհամընկնում ամենևին էլ չի նշանակում մտնել կոնֆլիկտի մեջ մտնել և հավելել է, որ «Բատկիվշչինայում» ունի շատ ընկերներ, որոնց հետ մեծապես կապված է, և հուսով է, որ այդպես կլինի նաև հետագայում: