211652_close_icon
views-count1746 դիտում article-date 17:35 29-03-2014

«Բատկիվշչինա»-ն Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրություններում

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցությունն այսօր տեղի ունեցած XII համագումարում որոշում է կայացրել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը: Խմբակցության առաջնորդ Սերգեյ Սոբոլևի խոսքով՝ որոշմանը միաձայն կողմ են քվեարկել խմբակցության բոլոր անդամները: Համագումարին մասնակցել է 482 պատվիրակ: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր