Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում ընդդիմության շարքերում կլինի
Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում ընդդիմության շարքերում կլինի: Այս մասին հայտնում է Telegraf-ը:
Անդրադառնալով Ռեգիոնների կուսակցությանը՝ Մեդվեդևը հայտարարել է, որ ընդհանրապես չի հավատում նրանց քաղաքական ապագային և որ ընտրությունների արդյունքներով այդ կուսակցությունը չի հայտնվի Գերագույն ռադայում.
«Նրանց ժամանակաշրջանն ավարտվել է, նրանք Դոնբասի իրավիճակը պատրաստել են ոչ մեկ տասնամյակ»: