Տիմոշենկոյի համախոհ «Բատկիվշչինա»֊ի պատգամավորը նշանակվել է Գերագույն ռադայի նախագահ
Գերագույն ռադայի նախագահ է նշանակվել «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել նիստին ներկա գտնվող 333 պատգամավորներից 326֊ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում էր ներկայացրել։