Ռուսաստանը ցանկանում է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման մասին համաձայնագրի տեքստում ուղղումներ անել
Ռուսաստանը հուսով է սեպտեմբերի 12-ին Բրյուսելում նախարարների մակարդակով կայանալիք հանդիպման ժամանակ ներկայացնել կոնկրետ առաջարկներ, որոնք կառնչվեն ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրում ուղղումներ կատարելուն: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը` մեջբերելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հայտարարությունն այս մասին:
Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը չի բացառում, որ փորձագիտական խորհրդակցությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման մասին բազային համաձայնագրի տեքստում ուղղումներ անելուն:
Նա հավելել է, որ իրենք սեղմ ժամկետներում դիտարկելու են այդ համաձայնագրի այն կետերը, որոնք մտահագություն են հարուցում իրենց մոտ և ռիսկային են համարվում Ռուսաստանի համար, և կփորձեն ինչ-որ հանգուցալուծում տալ խնդրին: