ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում ուղղումներ չեն կատարվելու. Պորոշենկո
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում ուղղումներ չեն կատարվելու: Այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հունիսի 27-ին Բրյուսելում իմ ստորագրած տեքստից որևէ բացառում, որևէ փոփոխություն չի լինելու»,- ընդգծել է Պորոշենկոն և հավելել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացվելու է սեպտեմբերի 15-ին:
Նա խոստացել է ներկայացնել այդ համաձայնագրի շրջանակներում կատարվելիք բարեփոխումների ծրագիրը: