Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 1-ից
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի մեկից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբեյնոն:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի նախագահը հաստատել է ԵՄ-ի հետ սեպտեմբերի կեսերին համաձայնագրի վավերացման մասին մտադրությունները:
«Սեպտեմբերին համաձայնագրի վավերացումը թույլ կտա այն գործողության մեջ դնել արդեն այս տարվա նոյեմբերի մեկից»,- հայտարարել է Պերեբեյնոն: