211652_close_icon
views-count5180 դիտում article-date 11:15 21-08-2014

Ո՞ւմ է բաժին հասնում արագաչափից գանձված եկամուտը. «Ժողովուրդ»

«Այն, որ մեր երկրում օրեցօր սնկի պես աճող արագաչափերը համարվում են եկամտաբեր բիզնես, վաղուց հայտնի ճշմարտություն է: Լուրեր են պտտվում, թե արագաչափերի, ինչպես նախկինում երթուղային տաքսիների գծերի բիզնեսը սկսել են բաշխվել տեղական քրեական հեղինակությունների, պատգամավորների և որոշ պաշտոնյաների միջև»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում. «Ըստ այդմ՝ ՀՀ մարզերից մեկում տեղադրված մի քանի արագաչափից գանձված եկամուտը բաժին է հասնում այդ մարզի պատգամավորին կամ բարձրաստիճան պաշտոնյային: Ասել է թե՝ վարորդների գրպանի հաշվին հարստացող «Սեքյուրեթի դրիմ»-ը «լավություն» է անում որոշ արտոնյալների»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել շրջանառվող լուրերի հավաստիությունը. հնարավո՞ր է կոնկրետ արագաչափը սպասարկի քրեական կամ քաղաքական հեղինակության: Հարցին ի պատասխան՝ «Սեքյուրեթի դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանն ասել է. «Դա հերթական սուտն է: Նման բան չի կարող լինել: Այդ ամբողջը ոստիկանության սեփականությունն է և բոլոր տուգանքները վճարվում են պետբյուջե: Այդ խոսակցությունները հիվանդ մարդու երևակայությունն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր