1092 դիտում
19:31 29-09-2016
Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտների մոտ 7% աճ՝ 8 ամսում. ՊԵԿ-ը համաշխարհային տնտեսական գործոնների բացասական հետևանքները չեզոքացրել է
Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով գերազանցել են 2015թ. 8 ամիսների ցուցանիշը:
Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններին՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցել է գրեթե 293 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածում արձանագրված մոտ 275 մլրդ դրամի: Եվ սա այն պայմաններում, երբ երկրի խոշորագույն հարկ վճարողներից առաջին 4-ի հարկային եկամուտները նվազել են ավելի քան 15 մլրդ դրամով. մասնավորապես, «Զանգեզուրի ՊՄԿ»՝ 11.4 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»՝ 2.4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»՝ 0.9 մլրդ դրամ, «Ղ-Տելեկոմ»՝ 0.6 մլրդ դրամ:
Ընդ որում, սեպտեմբեր ամսվա կանխատեսումներով այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ: «Ընդհանուր առմամբ, 3-րդ եռամսյակի տվյալներով ավեն քան 200 կազմակերպություն հարկային եկամուտների նվազում կունենա, իսկ դրանց վճարած հարկային եկամուտների ընդհանուր պակասը նախորդ տարվա նկատմամբ կկազմի ավելի քան 47 մլրդ դրամ»,-նշում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:
Ըստ նրա՝ մտահոգիչ է մի քանի խոշոր ոլորտների՝ կապի, էներգետիկայի մետաղական հանքարդյունահանման, բանկային գործունեության հարկային եկամուտների նվազումը: Եթե 2015թ.-ին խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված 520 կազմակերպությունների հարկային եկամուտների մոտ 56%-ն այս ոլորտներում գործող 46 կազմակերպություններն են ապահովել, ապա այս տարվա 9 ամսվա տվյալներով դրանց փաստացի հարկային եկամուտները կնվազեն գրեթե 17 մլրդ դրամով: Վերջինների տեսակարար կշիռն ընդհանուր հարկային եկամուտներում կկազմի մոտ 49%:
«Նման պատկերը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով՝ թանկարժեք մետաղների համաշխարհային գների շարունակական անկմամբ, կապի ոլորտում մատուցված ծառայությունների նվազմամբ, էներգետիկայի ոլորտում սակագների և իրացման ծավալների, ինչպես նաև բանկային համակարգում շահութաբերության նվազմամբ»,-նկատում է Ռ. Մաշադյանը:
Այնուամենայնիվ, բացասական ազդեցությունները հնարավոր է եղել չեզոքացնել ստվերային շրջանառությունների բացահայտման ուղղությամբ վարչարարական արդյունավետ գործիքների կիրառման, հարկ վճարողների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, բացատրական և իրազեկման աշխատանքների ծավալների ավելացման ու հարկ վճարողների ինքնահայտարարագրման գիտակցության բարձրացման շնորհիվ: «2016թ. հունվար- օգոստոս ամիսներին ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ճշգրտված հաշվարկների արդյունքում լրացուցիչ հայտարարագրվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 144 ստուգմամբ առաջադրվել է 6 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն»,-շեշտում է Ռ. Մաշադյանը: Նա վստահեցնում է, որ ԽՀՎ ՀՏ-ը գործնական քայլերով կոտրել է տարիներով ձևավորված այն կարծրատիպը, թե տեսչությունում հաշվառված խոշոր ընկերությունների զգալի մասը, կապված լինելով հասարակության մեջ մեծ ազդեցություն և դիրք ունեցող անձանց հետ, կարող է խուսափել պատասխանատվությունից և հնչեցնում է հանրահայտ կազմակերպությունների անուններ. «9 ամիսների տվյալներով հարկային եկամուտների աճ կունենան «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ ՍՊԸ-ն՝ 5.3 մլրդ դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն՝ 4.2 մլրդ դրամ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 1.6 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 0.7 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 0.5 մլրդ դրամ»: Տնտեսվարողներին հորդորելով գիտակցաբար մոտենալ մեր երկրի եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությանը և այդ գործում իրենց դերակատարմանը՝ տեսչության պետն ընդգծում է, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային իրավախախտումների բացահայտման հարցում. «Հարկային օրենսդրության պահանջների կատարումը պարտադիր է բոլոր հարկ վճարողների համար անխտիր՝ անկախ նրանց մեծությունից և սեփականատերի հասարակական դիրքից»:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ [/b]
Նմանատիպ նյութեր
1404 դիտում
18:40 21-06-2016
Հանրային խորհրդում քննարկվել են Հարկային օրենսգրքի հնարավոր բացասական հետևանքները
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը