211652_close_icon
views-count10473 դիտում article-date 22:03 18-08-2014

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. տուժածը վրաերթ կատարողի ավտոմեքենայում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Այնթափ գյուղի բնակիչ, 35-ամյա Շեկո Աջամյանը իր կողմից վարած ՎԱԶ-2121 մակնիշի 78 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մխչյան գյուղի Իսահակյան փողոցի բնակիչ, 65-ամյա Արփիար Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին Ա. Պետրոսյանը մահացել է: Այս պահին վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, սակայն փաստի առթիվ զբաղվելու է ոստիկանության Արտաշատի բաժինը, քանի որ վրաերթը տեղի է ունեցել Արտաշատի ոստիկանության աշխատակցի կողմից սպասարկվող տարածքում:

Նմանատիպ նյութեր