211652_close_icon
views-count1255 դիտում article-date 16:17 09-08-2026

ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ առաջիկայում սովետական տարիներից հայտնի աբովյանցիների սիրելի զբոսայգին ներկայանալու է նորովի, որին կնախանձեն շատ քաղաքապետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և նրա թիմի հետևողական աշխատանքի արդյունքում Աբովյանն աստիճանաբար դառնում է անճանաչելի՝ դրական բոլոր իմաստներով։

Քաղաքում մեծ թափով սկսվել են ջրագծերի, այդ թվում՝ ոռոգման, փոխարինման աշխատանքները, քանի որ հինն ամբողջությամբ արդեն ոչ միայն փտել էր, այլ նաև բնակիչների համար դարձել էր գլխացավանք։ Շատ տեղերում ջրերը լցվում էին բակային հատվածներ, շենքերի ու սեփական տների նկուղներ։ Ավելացել են նաև զբոսայգիներն ու կանաչ գոտիները։

Բացի այդ, երկար տարիներ անբարեկարգ ճանապարհներին, որտեղ փոսերի, այդ թվում՝ «մարդաբոյ», պատճառով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վարորդներն էլ վնասում էին ավտոմեքենաները, հիմա նաև մեծ թափով սկսել են ասֆալտապատումը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ սկսվել է հիմնանորոգվել աբովյանցիների սիրելի վայրերից մեկը՝ Աբովյանի քաղաքապետարանի առջև դեռ սովետական տարիներից գործող Բարեկամության զբոսայգին։

Ճիշտ է, այն սովետական տարիներին և հետո խնամվել է, բայց ժամանակն է, որպեսզի հիմնանորոգվի, ինչն արդեն կյանքի են կոչում ՀՀ կառավարությունն ու Աբովյանի քաղաքապետարանը։ Այս օրերին արդեն սկսվել են աշխատանքները ու հիմա ամիսներ հետո աբովյանցիների սիրելի այդ վայրը նորովի է ներկայանալու տեղաբնակներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքապետարանի կողմից նաև այդ հատվածում տնկվել են տարբեր ծառատեսակներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր