211652_close_icon
views-count3406 դիտում article-date 21:55 09-08-2026

Երևանի քրեական ու Կենտրոնի համայնքային ոստիկանները Նոր-Դոսի փողոցից․ բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին»․հայտնաբերվել են մարտական ատրճանակ ու սառը զենքեր

Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի և մարզային քրեական վարչությունները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի և մարզերի ոստիկանության բաժինների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների պարեկները շարունակում են ուժեղացված ծառայույթունը Երևանում ու մարզերում, ինչ արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզման մեջ գտնվող անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանաով աշխատանքներրի հսկողությունը դրվել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի վրա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով Նար-Դոսի փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։

Նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։

Նշված անձանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք, որոշների վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր