Ուջան գյուղի հարյուրավոր բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են. «Լավ գործն ավարտին հասցրեք. երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ենք տանում փոշոտ ու ցեխոտ ճանապարհով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ն Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրի բնակիչներից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն իրենց պահանջն են ներկայացնում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ եթե ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ լավ գործը սկսել եք ու այն ավարտին չեք հասցրել, վատ կարծիք է ձևավորվում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ կառավարության ֆինանսավորմամբ Ուջան գյուղի գլխավոր փողոցի մոտ 800 մետր հատված ճանապարհն ասֆալտապատվել է, սակայն մոտ 2-3 կիլոմետրանոց ճանապարհը, որը տանում է նաև դեպի դպրոց ու մանկապարտեզ, անավարտ է մնացել. «Ամռան այս տապին երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք ուղեկցում փոշու, իսկ անձրևային եղանակին՝ ցեխի միջով։ Խնդրում ենք կառավարությանը, Արագածոտնի մարզպետարանին, Աշտարակի քաղաքապետարանին, որպեսզի իրենց բռնած լավ գործը ավարտին հասցնեն և ասֆալտապատեն ճանապարհը»։
Ճանապարհ, որի անբարեկարգ լինելու պատճառով ավտոմեքենաներ են ջարդվում, նույնիսկ ավտոմեքենաները փոսերից փախցնելու պատճառով եղել են ավտովթարներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի