211652_close_icon
views-count1312 դիտում article-date 17:25 08-08-2026

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շարունակում է անակնկալ այցելել ճանապարհաշինարարներին և ստուգել աշխատանքների ընթացքն ու որակը. սկսվել է հիմնանորգվել Գեղադիր - Գառնի ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում հսկայական աշխատանքներ են իրականացվել ու այն շարունակվում է մինչև այսօր ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման, անգամ նորերի կառուցման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ճանապարհների նորոգման աշխատանքների վերահսկողությունը դրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի վրա և շատ հաճախ SHAMSHYAN.com-ը ականատես է եղել, թե ինչպես է Դ․ Խուդաթյանին անակնկալ այցելել վերանորոգվող ու հիմնանորոգվող ճանապարհներ՝ տեղում ստուգելով աշխատանքների որակը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 8-ին ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «ԱԱԲ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել են Ողջաբերդ - Գեղադիր - Հացավան - Գառնի մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը։

Մեծ մասը նախկինում ասֆալտապատվել էր, սակայն որոշ հատվածներ անավարտ էին մնացել ու հիմա սկսվել է ասֆալտապատումը, որից հետո ճանապարհը հիմնանորոգող ընկերության պատասխանատուները խոստանում էին, որ բոլոր անհրաժեշտ վայրերում տեղադրվելու են ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող նշաններ։

Արդեն 2 անգամ անակնկալ կերպով  նշված վայր է ժամանել ՏԿԵ նախարարը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի գլխավորությամբ։

Ճանապարհաշինարարները նաև խոստանում էին, որ ապահովելու են որակ, ինչը կզգան վարորդները, իսկ մինչ այդ այդ մի քանի կմ-անոց ճանապարհն իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար, նույնիսկ օրեր էին լինում, երբ փոսերի, այդ թվում «մարդաբոյ» ճանապարհատրանսպորտային պատահարներ էին տեղի ունենում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+

Նմանատիպ նյութեր