211652_close_icon
views-count1618 դիտում article-date 19:50 08-08-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկի 8-րդ հարկում. հրշեջները տարհանել են քաղաքացիների. հրդեհը գազի հետ կապ չի ունեցել. նախնական տեղեկություններով՝ պատճառն օդորակիչին միացված էլեկտրալարերն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գեղամ Գալստյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա պողոտայի 21ա շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ 

Նշված հարկից փրկարարները տարհանել են 5 քաղաքացու, իսկ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները ևս 10 հոգու են տարհանել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Այրվել է 8-րդ հարկի բնակարանի ողջ գույքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն էին իրականացրել, մինչև հրշեջների կողմից աշխատանքների ավարտը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի և ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը եղել է օդորակիչին (կոնդիցիոներին) միացված էլեկտրալարերի թույլ միացումը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի  գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է Վահան Աբրահամյանին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր