211652_close_icon
views-count2464 դիտում article-date 10:34 08-08-2026

Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պատժել մայթագողերին» անունը. 30-ից ավելի՝ մայթերն ապօրինի գրաված, «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականը, որ պարեկները մայրաքաղաքում պետք է հայտնաբերեն ու վարչական պատասխանատվության ենթարկեն այն օրինախախտ վարորդների, ովքեր չարամտորեն ոչ միայն կխախտեն երթևեկության կանոնները, այլև ավտոմեքենաները կկայանեն մայթերին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պատժել մայթագողերին» անունը։

Երեկ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները տեղեկություն էին ստացել, որ Mercedes C550 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դրամատիկական թատրոնի մոտ տրանսպորտային միջոցը կայանել է մայթին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին՝ Երևանի բնակիչ 47-ամյա Միքայել Մ.-ին, և նշված խախտման համար ենթարկում վարչական պատասխանատվության։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր