Դոնեցկում ռմբակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ
Դոնեցկի Կույբիշևսկ շրջանում հրետանային գնդակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայությունը։
Ըստ մամլո ծառայության տվյալների՝ ռումբերն ընկել են բնակելի տների և առևտրի կենտրոնների վրա։
Ականատեսների վկայության համաձայն, վիրավորվել է ևս 9 մարդ։