Դոնեցկում գիշերային ռմբակոծման հետևանքով տուժել է 7 մարդ
Դոնեցկում այս գիշեր հրետանային ռմբակոծման հետևանքով տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է քաղխորհրդի կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Դոնեցկում լարված իրադրություն է պահպանվում։ Շրջանների բնակիչները հայտնում են պայթյունների մասին, որոնց տեղայնացումն որոշելն անհնար է»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ուկրաինայի Դոնեցկի մարզի ԱԻ ծառայության տվյալների՝ լույս օգոստոսի 12֊ի գիշերը Դոնեցկում տուժել են 7 խաղաղ բնակիչներ, ովքեր ստացել են բեկորային և հրազենային վնասվածքներ։ Բոլորը բուժ հիմնարկներ են տեղափոխվել։