Դոնեցկում հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները հայտնել են, որ ուկրաինացի զինվորականները մի քանի ռումբ են արձակել Դոնեցկի Կենտրոնական հիվանդանոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը։
Ռմբակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ, հիվանդներից և բուժսպասարկման անձնակազմից ևս 10֊ը վիրավոր են։
Նշվում է, որ ներկայումս քաղաքում ուժայինները լայնամասշտաբ ռմբակոծումներ են իրականացնում։