Հալեպում մզկիթի ականանետային ռմբակոծման հետևանքով զոհվել է 10 մարդ
Այսօր Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի Մայդան թաղամասն ընդդիմության գրոհայինների կողմից հրթիռա-ականանետային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ «Սուրիա ալ-Էն» լրատվական գործակալության փոխանցման, մի քանի արկեր պայթել են Թոուբան մզկիթի մոտ այն պահին, երբ այնտեղից նամազից հետո դուրս էին գալիս մուսուլմանները։ Զոհվել է ավելի քան 10 մարդ, 60-ից ավելին վիրավոր են։
Դամասկոսի մերձակայքում ականն ընկել է փախստականների «Խան-Դանուն» ճամբարում։ 2 զոհերից մեկը 4 տարեկան երեխա է, ևս 9 վիրավորներ տեղափոխվել են հոսպիտալ։