Փլուզում՝ Թուրքիայի ածխի հանքում․ փլատակների տակ է մնացել 9 հանքափոր. տեսանյութ
Թուրքիայի հյուսիսում՝ Զոնգուլդակ նահանգի ածխի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 9 հանքափոր։ Այս մասին հայտնել է տեղի հետուստատեսությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Փրկարարներին նրանց գտնել դեռ չի հաջողվել։ Նախնական տվյալներով, փլուզման գոտու խորությունը մոտ 20 մետր է։
Հանքահորը մասնավոր ընկերության է պատկանում, և ըստ նահանգապետ Ալի Քաբանի խոսքերի՝ պատասխանտու ինժեները թաքցրել է այս գիշեր գրանցված փլուզման փաստը։ Միջադեպի մասին հայտնել են տուն չվերադարձած հանքափորերի հարազատները։