Փլուզում՝ Արմավիրի Քարակերտ բնակավայրում. «Ինչքան մարզպետ փոխվեց, բոլորը օդ դուրս եկան, երևի սպասում են, որ մի օր փլատակների տակ մարդկանց ման գան» - նշում էին բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառվարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակետ բնակարվայրի Հովհաննես Շիրազի փողոցի շենքերից մեկում հերթական փլուզումն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել 60-ական թվականներին կառուցված 3 հարկանի շենքի պատշգամբի և հենասյուների հատվածում, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Արդեն հոգնել ենք պատասխանատուներին դիմելուց. Արմավիրի մարզում ինչքան մարզպետ փոխվեց, ով նշանակվում էր, խնդրին ծանոթանում էր, խոստանում, որ հարցը կլուծի, բայց էդ հարցը մինչև հիմա լուծող չկա:
Երջանիկ պատահականություն է, որ փլուզման հետևանքով այդ պահին տակը մարդ չի եղել, կամ բնակիչներով պատշգամբում չենք եղել, թե չէ հաստատ ողբերգություն էր տեղի ունենալու:
Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավարից հույս չունենք, էնպես չի, թե մարզպետին էլ հավատում ենք, որ այս անգամ մի բան կանի:
Եթե մեզ մի քիչ կարողանում է օգնել, Քարակերտի վարչական ղեկավարն է, բայց էս մարդն էլ էդքան բյուջե չունի, որ կարողանա մեզ օգնության ձեռք մեկնի:
Եթե Կառավարությունը ցանկանա բարի կամք դրսևորի, այ իրենք կարան, թե չէ բոլորը դատարկ ու սին խոստումներ են տալիս:
Փրկարարներն են գալիս են, ամեն փլուզումից հետո կամ վտանգավոր քարերն են թափում, կամ տարածքն են սահմանազատում, բայց դա հարցի լուծում չէ:
Հիմա գոնե այսքանից հետո պատասխանատուները իրոք մտածեն ոչ միայն այս շենքի, այլև մյուս բոլոր շենքերի անվտանգության պահպանման համար, հակառակ դեպքում կամ կլսեք, որ շենքից քարերը թափվել են մարդկանց գլխին, կամ էլ գիշերը քնել ու հայտնվել ենք փլատակների տակ»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի