1643 դիտում
17:00 18-01-2021
Չինաստանում ոսկու հանքում պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ գետնի տակ է մնացել
Չինաստանում ոսկու հանքի պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ է մնացել են գետնի տակ, հաղորդում է [url=https://www.insider.com/22-miners-trapped-underground-for-more-than-a-week-2021-1?fbclid=IwAR2sFe_E9Mh69uNyNkrJZ7jslGR9ztx4cKIc3fX5XToryrhtqD-qj_IITxo]Insider[/url]-ը։
Հանքի աշխատակիցներն արգելափակված են մնացել գետնի տակ հունվարի 10-ին Շանդուն արևելյան նահանգի Ցիսյա քաղաքի մոտ գտնվող ոսկու հանքում տեղի ունեցած պայթյունից հետո։
Վթարից հետո պարզ չէր՝ արդյոք աշխատակիցները ողջ են մնացել, սակայն անցած հանգստյան օրերին անձնակազմին որոնող փրկարարները հորատման խողովակի թակոցից հասկացել են, որ նրանք ողջ են։
Նշվում է, որ նեղ անցքի միջով հանքափորները կարողացել են գրություն փոխանցել փրկարարներին։
Գրության մեջ նրանք նշել են, որ 12 հոգի են, չորսը՝ վիրավոր։ Պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել մյուս 10 հանքափորների հետ, որոնք պայթյունի պահին նույնպես տեղանքում են գտնվել։
Փրկարարները դեռևս քննարկում են, թե աշխատակիցներին ինչպես կարելի է անվտանգ դուրս բերել գետնի տակից։
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
15:06 13-05-2015
Չինաստանում երգչախմբի անդամները բառացիորեն «գետնի տակ են անցել». տեսանյութ
2074 դիտում
19:09 27-08-2015
Չինաստանում գետնանցումի փլուզման հետևանով 4 հոգի գետնի տակ են անցել. տեսանյութ
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք