211652_close_icon
views-count2417 դիտում article-date 10:09 08-08-2014

Բախումները կարող են ձեռնտու լինել Մոսկվային. Սաբինա Ֆրեյզեր․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է «Ռուսաստանը, առաջնորդվելով իր ազգայնական կայսերապաշտական արտաքին քաղաքականությամբ, քիչ հավանական է, որ ցանկանա կարգավորել ԼՂ հակամարտությունը, որն ապահովում է իր առանցքային դերակատարությունը տարածաշրջանում՝ Կովկասը «պաշտպանելով» արեւմտյան հետաքրքրությունների համար բաց եւ ազատ տարանցման երթուղի դառնալու հնարավորությունից: «Միեւնույն ժամանակ, արձակուրդային այս ժամանակահատվածում բախումները կարող են ձեռնտու լինել Մոսկվային: Եթե զոհերը շատանան, ապա Արեւելյան Ուկրաինայից բոլորի ուշադրությունը կփոխադրվի այստեղ, իսկ Արեւելյան Ուկրաինան, մասնավորապես Դոնեցկը շրջապատված է ուկրաինական զորքերով: Մոսկվան շատ արագ հանդես եկավ հայտարարությամբ եւ նշանակեց Սոչիի հանդիպումը: 2008 թ. աշնանը, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, նախագահ Մեդվեդեւը ստանձնեց հայ-ադրբեջանական բանակցությունները ղեկավարելու պատասխանատվությունը եւ մասնակիորեն հաջողեց նաեւ Ռուսաստանի ազդեցությունը վերահաստատելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը»,- վերլուծեց Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս նաեւ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարված իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն թեժ բախումների պատճառով, քանի որ, նրա համոզմամբ, խաղաղության հաստատման նույնիսկ այս փոքր ջանքերը խորապես վտանգված են»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր