Գնդակոծություն` Դոնեցկում. կան զոհեր
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած գնդակոծության հետեւանքով մեկ տղամարդ սպանվել է եւ երկու երեխա` վիրավորվել:
2009 եւ 2013 թվականներին ծնված երեխաները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Գնդակոծվել է նաեւ կենտրոնի տներից մեկը: Մահացել է 1959 թվականին ծնված մեկ այլ տղամարդ: