Հալեպը ականանետային հարձակման է ենթարկվել. կա 16 զոհ
Սիրիայի Հալեպ քաղաքը կրկին ռմբակոծվել է: Հարձակման հետևանքով գրանցվել է 16 զոհ, որոնք խաղաղ բնակիչներ են:Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների, հարձակում իրականացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ենթակայության տակ գտնվող զորքերը:
Հաղորդվում է, որ ամենաշատը վնասներ են կրել Հալեպի հյուսիսային թաղամասերը: