Կեյլոր Նավասը ընդունել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը
Կոստա Ռիկայի հավաքականի և «Լևանտե»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ընդունել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է AS-ը: Դարպասապահը «Արքայական ակումբի» հետ փոխհամաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Մոտակա ժամանակում կոստառիկացի դարպասապահը իսպանական գրանդի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո: