Կեյլոր Նավասը այսօր իր նորամուտը կնշի «Ռեալ»-ի կազմում
Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լևանտե»-ից տեղափոխվեց «Ռեալ», այսօր իր նորամուտը կարող է նշել «Արքայական ակումբի» կազմում:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կոտսառիկացի դարպասապահը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք խաղում «Ռեալ»-ի դարպասներում կփոխարինի Իկեր Կասիլիյասին: Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որպեսզի իր տրամադրության տակ եղած բոլոր խաղացողները խաղային պրակտիկա ստանան, այդ թվում նաև դարպասապահները: