Հայ ըմբիշները 3 մեդալ նվաճեցին հունահռոմեկան ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում
Երեկ՝ օգոստոսի 6-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
60 կգ քաշային կարգում ՀՀ ներկայացնող Կարեն Ասլանյանը նվաճել է արծաթե մեդալ ու դարձել աշխարհի փոխչեմպիոն, իսկ Սլավիկ Գալստյանը (50 կգ) և Սարգիս Քոչարյանը (74 կգ) գրավելով երրորդ տեղերն արժանացել են բրոնզե մեդալների:
Ըստ քաշային կարգերի մեր մյուս ներկայացուցիչների արդյունքներն են՝ Գևորգ Ղարիբյան (55 կգ) ՝ 9-րդ տեղ, Հրանտ Կալաչյան (66 կգ)՝ 14-րդ տեղ, Վարուժան Գրիգորյան(84 կգ)՝ 8-րդ տեղ, Կարեն Աբգարյան (96 կգ) ՝ 16-րդ տեղ, Էդգար Խաչատրյան (120 կգ)՝ 14-րդ տեղ:
Առաջնությանը մասնակցած 49 երկրի 218 ըմբիշների պայքարում մեդալների հաշվարկով թիմային մրցապայքարում Հայաստանի հավաքականը եզրափակելով լավագույն քառյակը գրավեց 4-րդ տեղը՝ 31 միավորով երրորդ և չորրորդ տեղերը կիսելով Ռուսաստանի հավաքականի հետ:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը մեր հավաքականը ներկայանում էր թիմի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ: