211652_close_icon
views-count17063 դիտում article-date 22:34 03-08-2014

Ոստիկանությունը պարզել է երեկ Երևանում փոխոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարից հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց եւ ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ԶԻԼ-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Էդգար Եսայանը, Nissan-ը վարել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Ավոյանը, BMW-ն վարել է Երեւանի բնակիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կապի ադմինիստրատոր, 30-ամյա Հայկ Ղալեչյանը, իսկ Volkswagen-ը՝ Երեւանի բնակիչ, «Մաստրալ» ՍՊԸ-ի վաճառքի մենեջեր, 28-ամյա Աշոտ Ազարյանը: Վթարի հետեւանքով Ա. Ավոյանն ու BMW-ի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 8-ամյա Մարգարիտա Ղալեչյանն ու 3-ամյա Աշոտ Ղալեչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ վթարի [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/02/22422/]վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել էին ԶԻԼ մակնիշի 06 SL 340 համարանիշի, Nissan մակնիշի 120 ՈU 02 համարանիշի, BMW մակնիշի 34 MS 480 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 AQ 848 hամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև 1-03 շտապօգնության և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր