211652_close_icon
views-count324148 դիտում article-date 19:20 14-11-2019

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում «Նեմեց Ռուբոյի» ազգականի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում՝ Աթենքի փողոցում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Rolls Royce մակնիշի 07 QQ 007 համարանիշի ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Առաքելյանը, Opel մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենան վարել է Նոր Խարբերդի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սառաֆյանը, Mercedes 222 S 63 ռուսական M 888 KB 777 RUS համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Թամրուչի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գոռ Մեխակյանը, իսկ Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Օհանյանը։ Ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հռիփսիմե Ս-ն, իսկ վթարից ժամեր անց հիվանդանոց է տեղափոխվել վարորդներից Գ. Մեխակյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/13/1140452/?fbclid=IwAR1DaBMQYGVh-1Fz6qZ4oSbGjzbo5ucjT8YLBZxKeFQMkAWRZbpMYYMRUOY]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին, բախվել էին Mercedes 222 S 63 մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով վթարից 2 ժամ անց դիմել էր հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վթարից հետո ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը դուրս էր եկել ավտոմեքենայից և մի իսկական «կանցեռտ ցույց տվել» ու փորձել էր վթարի մեղավոր հանել վթարված մյուս ավտոմեքենաների վարրդներին և այդ պահին ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող Rolls Royce մակնիշի 07 QQ 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդին։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/05/1109379/?fbclid=IwAR1SRSGt4a34InQcU0x1uXM0n0f-BFK3SyN8gDo4eJOaA7b8JWjHaKBYwhE]հայտնել [/url]էինք, որ 2018 թվականի նոյեմբերի 5-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարյան և Արամի փողոցների խաչմերուկույմ՝ ժողովրդին հայտնի «Փոշտի» հարևանությամբ, բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Վարորդները 1 ժամից ավելի սպասել էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի պարզ լիներ՝ արդյո՞ք կարիք կլիներ վթարի փաստով զբաղվեր ճանապարհային ոստիկանության հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ ավտոմեքենաներից մեկը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ ազգականին, իսկ ավտոմեքենաներից 2-ը եղել էին կայանված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր