211652_close_icon

Գազայում մարտերի սկզբից զոհվել է պաղեստինցի 9 լրագրող

views-count1497 դիտում article-date 21:49 31-07-2014
Գազայի հատվածում 3 շաբաթվա ցամաքային գործողությունների ընթացքում զոհվել է պաղեստինցի 9 լրագրող։ Այս մասին հայտնում է Ma'an լրատվական գործակալությունը։ Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված լրագրողները մահացել են հինգշաբթի օրը։ Գնդակոծման ժամանակ նրանք գտնվել են իրենց տներում։ Նրանց ընտանիքի անդամներից շատերը զոհվել են։ Հիշեցնենք, որ ՄԱԿ֊ի դպրոցի գնդակոծման ժամանակ զոհվել էր 20 պաղեստինցի։

Նմանատիպ նյութեր