Ուկրաինայում մարտերի սկզբից մինչ օրս զոհվել է 363 զինվորական․ Կիև
Ուկրաինայում մարտական գործողությունների սկզբից մինչ օրս զոհվել է 363 զինվորական։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԱԽ֊ի լրատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, փոխանցում է RIA Novosti֊ն։
«Հակաահաբեկչական գործողությունների սկզբից զոհվել է 363 ուկրաինացի զինծառայող»,֊ տեղեկացրել է նա։
Ըստ նրա խոսքերի՝ վիրավոր է 1434 զինվորական։