211652_close_icon
views-count949 դիտում article-date 15:27 22-10-2023

Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ավելի քան 4,6 հազար պաղեստինցի է զոհվել

Հոկտեմբերի 7-ից սկսած՝ Իսրայելի հարձակումների հետեւանքով Գազայի հատվածում ավելի քան 4600 պաղեստինցի է զոհվել, եւս 14200-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

«Գազայում հակամարտության սկզբից Իսրայելի ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4651-ի, այդ թվում՝ 1873 երեխա, 1023 կին և 187 տարեց, ևս 14245 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է գերատեսչության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր