Լուգանսկում մարտերի սկզբից մինչ օրս զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ
Լուգանսկում վերջին օրերի մշտական գնդակոծումների հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, այդ թվում 15֊ամյա դեռահաս, վիրավոր է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով քաղխորդրի մամլո ծառայությանը։
Ըստ մամլո ծառայության տվյալների՝ Լուգանսկում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։
Ռումբերն ավերել են 10 բնակելի տուն, գրանցվել է 7 հրդեհ։