211652_close_icon
views-count1423 դիտում article-date 14:45 22-07-2014

Գիշերային գողը բռնվեց հանցանքի վայրում` մթերային խանութում

Հուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են: Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկել 1989 թ. ծնված Ստեփան Ֆ.-ին: Պարզվել է, որ նա ժամը 04.50-ին խանութի դռան ներքևի մասը կոտրելով` փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր