211652_close_icon
views-count6905 դիտում article-date 21:18 17-09-2019

Արտաշատցի երիտասարդը բռնվեց հանցանքի վայրում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող բանկի չգործող շինության ներսից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 25-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով, փայտյա գերանների վրայով մագլցել է 2-րդ հարկ, բաց պատուհանից մտել ներս, սակայն գողությունն ավարտին չի հասցրել և բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր